Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Վիրահատարանը` XXI դարում

Վիրահատարանը` XXI դարում

Վերջերս ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները նեյրովիրաբուժական հիվանդությունների ախտորոշման և բուժման պլանավորման մեջ» թեմայով դասախոսություն-շնորհանդեսը:

 

Զեկուցողը Գերմանիայի «BrainLAB» ֆիրմային ներկայացուցիչ Ե.Ցարովն էր: Միջոցառմանը հրավիրված էին հանրապետության նեյրովիրաբուժներ, նյարդաբաններ, ճառագայթային բժշկության մասնագետներ և այլք: 

 

Բանախոսը ներկայացրեց գլխուղեղի և ողնուղեղի նեյրովիրաբուժության մեջ օգտագործվող նոր մեթոդները, որոնք կիրառվում են հատուկ սարքերի, համակարգչային տեխնոլոգիաների, ռադիովիրաբուժական համակարգի օգնությամբ կատարվող բուժման պլանավորման գործընթացում` չվնասելով առողջ հյուսվածքները: 

 

BrainLAB ֆիրման ապահովում է ամենաբարձր մակարդակով բժշկական օգնություն ցույց տալու լայն հնարավորություն: Նեյրովիրաբուժական լուծումները կարող է բավարարել ինչպես անմիջապես նեյրովիրաբուժների, այնպես էլ կլինիկաների, համաշխարհային բժշկական հանրության առանձնահատուկ պահանջները: Միավորելով վիրաբուժական բուժման գործընթացի ամենակարևոր տեսանկյունները, BrainLAB ֆիրմայում մշակված մեթոդները մասնագետներին հնարավորություն են տալիս բժշկության ոլորտում տեղեկատվությունն օգտագործել առավել արդյունավետ: Հնարավորությունները, որոնք այսօր արդեն ընձեռում է BrainLAB, ապագա նեյրովիրաբուժության անկյունաքարերն են: 

 

Բանախոսը սլայդների միջոցով ցուցադրելով ֆիրմայի սարքերը մանրամասն ներկայացրեց յուրաքանչյուր սարքի տեխնիկական հնարավորությունները: Օրինակ, iPLAN մեթոդով պլանավորված բուժումը թույլ է տալիս ավելի արդյունավետ և հասանելի մեկնաբանել ախտորոշման տեղեկատվությունը: iPLAN ծրագրային ապահովումն առավել հարմար գործիք է բուժման գործընթացի ճշգրիտ պլանավորման համար, որն էլ իր հերթին հանգեցնում է առավել արդյունավետ և բարձր ճշգրտությամբ բուժման: Այն հնարավորություն է տալիս ախտորոշման տվյալների հետ աշխատանքը կատարել վիրահատարանից դուրս, նույնիսկ տնային պայմաններում: Կամ գանգային համակարգչային համալիր ապահովման սարքը վիրաբույժին հնարավորություն է տալիս նավիգացիայի օգտագործմամբ մշակել բուժման պլան: iPLAN Cranial գործառույթի եզակի և սպառիչ լրակազմն առկա գործառույթներից առավել հզոր արդյունք է տալիս: Կրիտիկական գոտու համակարգչային տոնոգրաֆիայի և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի տվայլների ավտոմատ միացումը տեսանելիորեն առավել ճշգրիտ տեղեկություն է հաղորդում:

 

BrainLAB-ը պատասխանել է վերջին տասնամյակում նեյրովիրաբուժության մեջ ամենատարածված հարցերից մեկին` ինչպիսին կլինի վիրահատարանը XXI դարում: 

 

Բանախոսը ներկայացրեց նաև BrainSUITE iMRI-ը, որն իրենից ներկայացնում է նեյրովիրաբուժական վիրահատարան, որտեղ ամբողջացված են վիրաբուժական և ախտորոշիչ բոլոր գործիքները, որոնք օգտագործվում են կլինիկական բարդ դեպքերում: Նման լուծումը բարձրացնում է միջամտության ճշգրտությունն ու արդյունավետությունը` առաջարկելով հետազոտական լայն հնարավորություններ նոր մեթոդների մշակման համար: Ինչպես նշում են մասնագետները, BrainSUITE iMRI «ժամանակակից վիրահատարան է», որը լավագույնս միավորում է հասանելի տեխնոլոգիաները: Բոլոր բաղադրատարրերն ամբողջովին ներգրավվում են միացյալ ռենտգենապաշտպան տարածության սահմաններում և կարող են հեշտությամբ ղեկավարվել միացյալ ինտերֆեյսի միջոցով:  

 

Ֆիրմայի ներկայացուցիչը նշեց նաև Novalis ռադիովիրաբուժական համակարգի մասին` որպես այլընտրանքային վիրաբուժություն գանգի դժվարամատչելի վիրահատությունների դեպքում: Novalis ռադիովիրաբուժական համակարգի ինտեգրացումը BrainLAB-ի պլանային բուժման և նավիգացիոն ապահովվման ծրագրերի հետ, որը կիրառվում է աշխարհի ավելի քան 1000 կլինիկաներում, նեյրովիրաբույժներին թույլ է տալիս ցուցաբերել լիարժեք ռադիովիրաբուժական օգնություն: Եթե կոնկրետ բուժգործողության այլ համակարգի դեպքում կարող է տևել 90 րոպե, Novalis-ի կիրառման դեպքում այն տևում է ոչ ավելի քան կես ժամ: Ընդհանրացնելով Novalis-ի ավելի քան 60 ռադիովիրաբուժական կենտրոնների փորձը, BrainLAB-ը խոստանում է գործող և նոր ստեղծվող կենտրոնների հաջողությունը ֆիրմայի հեղինակային հսկողության առկայության պայմաններում:

 

Բանախոսը, ինչպես նաև շնորհանդեսի մասնակից մասնագետները հույս հայտնեցին, որ սույն մեթոդիկան կներդրվի նաև Հայաստանի առաջատար բուժհաստատություններում, որով և կնպաստի նեյրովիրաբուժական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և բուժման պլանավորման արդյունավետության բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ